Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Ամեն Փելեշյան Փելեշյան չէ

Ամեն Փելեշյան Փելեշյան չէ
05.10.2016 | 13:30

Երեկ երեկոյան «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանիում ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծել է Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆիկ Գրիգորյանին՝ հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրությունների հետ կապված։

Նա 10-15 հոգու ուղեկցությամբ մտել է ավետարանական եկեղեցում Ռաֆիկ Գրիգորյանի աշխատասենյակ, փակել դուռն ու ծեծել հոգևոր հովվին՝ հայտարարելով, որ Ռաֆիկ Գրիգորյանը ՀՀ ոստիկանապետի տեղակալ Անուբախ Համբարյանից գումար է վերցրել և աշխատել ՀՀԿ թեկնածուի՝ Մամիկոն Ասլանյանի օգտին։

Ռաֆիկ Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց, բազմաթիվ վնասվածքներ ունի հատկապես գլխի շրջանում։ ՀՎԿ թեկնածուի նկատմամբ հետախուզում է հայտարարվել ոստիկանության կողմից։ ՀՎԿ-ն իր թեկնածուի արարքը դեռ չի մեկնաբանել:

Դիտվել է՝ 1989

Մեկնաբանություններ